Ես ահավոր շատ եմ ուզում , որ նախկին իշխանությունը գա ու ավելի բեթար բաներ անի , քան անում էր առաջ

Տարոն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես ահավոր շատ եմ ուզում էս գալիք ընտրություններում ընտրվի ՀՀԿ֊ն , լուրջ շատ եմ ուզում։ Ես ուզում եմ դրանից էլ մի երկու տարի անցնի ու հատ հատ տեսնեմ էս իշխանություններին քննադատողների դեմքերը։

Ես անկեղծ ուզում եմ , որ իրանք գան իշխանության ու կոռուպցիա տիրի մեծ մասշտաբների , սաղ փողով լինի , ով 《սվոյ》 չի , ոչ գործ տան , ոչ հարց լուծեն ։ Ես ուզում եմ խոսքի ազատություն բացարձակ չլինի , որ ֆբ գրառման համար տանեն ԱԱԾ պադվալներն ու արմատուրայով շանսատակ անեն։
Ես ահավոր շատ եմ ուզում , որ նախկին իշխանությունը գա ու ավելի բեթար բաներ անի , քան անում էր առաջ ։

Ես ուզում եմ , որ թոշակ ու աշխատավարձ բարձրանա մի տաս տարին մեկ , նպաստը լինի փողով՝ 3 ամիս ստանան քաղաքացիները , մի ամսվանը՝ տան սոցիալականի աշխատողներին ։

Երեխա ծնվի՝ գրոշներ տան , մինչև ծնվելը՝ ոչինչ չտան։

Իսկ ավելի շատ ուզում եմ , որ Իմ Քայլը ահավոր քիչ ձայներով , 《թեթև》 ընդդիմություն լինի , որ ոչ մի բանում չմեղադրվի , ձայն չունենա ու տեսնեմ մեր ժողովուրդը առհասարակ ի՞նչ ա ուզում իշխանությունից , ինչ ա ստանում ու արդյո՞ք գոհ ա , որ էս մեկին փոխարինեց էն մյուսով ։

Ես չեմ ընտրելու Իմ Քայլին , խոստանում եմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ