Արարատի մարզում դպրոցի զինղեկը վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հայկ Մեցոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 4-րդ փողոցում՝ Թիվ 5 ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիսի բնակիչ, 17-ամյա Արինե Ղ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Էդուարդ Ա.-ն աշխատում է Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ