«Վարչապետը 5մլրդ-ով ծախել է…». Կոմիտաս վարդապետը եկեղեցու խորանը սարքել է քաղաքական քարոզի ամբիոն

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, մոռանալով պատարագի կանոնների, խորանի նշանակության և իր, ըստ էության, այնտեղ գտնվելու բուն նպատակի մասին, որոշել է ձեռքի հետ քաղաքական թեմաներ արծարծել։

Ամեն մեկը կարող է ունենալ սեփական կարծիք, սեփական մտածողություն, դեմ և կողմ տեսակետ, բայց կան հագուստներ, որ կրելուց առաջ, պետք է գիտակցել դրանց պատասխանատվության աստիճանը։

Զինվորականի հագուստը, ոստիկանի, բժիշկի  հագուստը և քահանայի հագուստը ունեն իրենց բուն նշանակությունը և ՝ դրանք կրելով, մարդը նախ և առաջ պետք է անգիր իմանա կանոնները, օրենքները, որոնք գործում են տվյալ ոլորտում։

Ամեն մեկը չէ, որ պետք է սքեմ հագնի․ մեզ մոտ սքեմը դարձել է մեղքերը թաքցնելու և կոծկելու հագուստ, բայց այն հոգևոր է և Աստծո ծառայության նշան, Աստծո օրենքներին խոնարհություն է և ծառայություն է հավատավոր ժողովրդին։

Հագուստը կրեք , պարոնա՛յք, ըստ նշանակության։

Ավելի մանրամաան՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ