Հունվարի 2-ն է, բայց Եռաբլուր մարդկանց հոսքը չի դադարում

Եռաբլուրը գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա.Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի(ԱՍԱԼԱ) 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։

Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սագսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները : Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։ 1995թ. -ից գործում է «Եռաբլուր զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների և զինվորների ծնողների» կոմիտեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ