Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն  տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ