«Հաղթած կգամ, մամ». Մավր Մկրտչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նվիրված հայ զինվորին

Մավր Մկրտչյանը ներկայացրել է նոր ստեղծագործություն, որը նվիրված է հայ զինվորին: Երգը կոչվում է «Հաղթած կգամ, մամ»: Խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է: Երաժշտությունը՝ Մավր Մկրտչյանինը: Գործիքավորումն արել են Ռազմիկ Բաղդասարյանը և Արտակ Զեյնալյանը:

Տեսհոլովակում օգտագործվել են կադրեր, որոնք տրամադրել է «Զինուժ Մեդիան», ինչպես նաև Արցախյան պատերազմի տարիներից դրվագներ, որտեղ ՀՀ և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է խոսում՝ ասելով, որ խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով:

Երգն արդեն հասանելի է «Յութուբում», իսկ ինքը երգիչը, այն հրապարակելով սոցիալական ցանցերի իր էջերում, գրել է. «Հաղթելու ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ