«Ադրբեջանում տղամարդկանց առևանգում ու տանում են առաջնագիծ, կանայք պառկում են մեքենաների առջև». ռազմագետ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում բնակվող ուդիներին բառիս ամենաիսկական իմաստով առևանգում և ուղարկում են առաջնագիծ։ Կանայք պառկում են մեքենաների առջև, որպեսզի իրենց որդիներին, եղբայրներին և հայրերին չտանեն։

Ադրբեջանը զինակոչի հետ խնդիր ունի, շատերը թաքնված են, որպեսզի չգնան պատերազմ։

Մեկ շաբաթ առաջ տարածներից հարազատները ոչ մի լուր չունեն։ Անգամ ասում են, որ համաձայն են՝ թեկուզ լսեն, որ զոհված են, միայն թե դիակները տան»։

Ադրբեջանում բնակվող ուդիններին բառիս ամենաիսկական իմաստով առևանգում և ուղարկում են առաջնագիծ։ Կանայք պարկում են…

Posted by Կարեն Հովհաննիսյան on Friday, 2 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ