«Բերեք ոտքի վրա խմենք Սերժ Սարգսյանի կենացը…». Գագիկ Ծառուկյան

Համացանցում հայտտնվել են բացառիկ կադրեր, որտեղ Գագիկ ԾառուկյաՆն առաջարկում է խմել Սերժ Սարգսյանի կենացը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի 12-ին կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը: 2012 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։

Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ