Մեր այգումը քեֆ չի լինի, յարս պարել չգիտի. Ladaniva խմբի նոր տեսահոլովակը

Համացանցը ողողված է մեղրածոր ձայնով հայերեն երգող աղջկա և նրա խմբի՝ Ladaniva–ի տեսահոլովակներով։

Բացի մեներգչուհուց՝ Ժակլին Բաղդասարյանից, հայերեն երգեր կատարող խմբում ուրիշ հայ չկա։ Սակայն դա չի խանգարում, որ խումբը հայտնի ու սիրված լինի հենց հայերի համար:

«Չեմ հիշում, թե ինչպես սկսեցինք այդ մասին խոսել, բայց ես ասացի, որ երբ փոքր էի, հայրս «Լադա Նիվա» մակնիշի մեքենա ուներ, Լուին զարմացած ավելացրեց, որ իր հայրը նույնպես։ Հետո մտածեցինք, որ մեր խումբը հենց այդպես էլ կանվանենք՝ Ladaniva»,- մի անգամ պատմել է Ժակլինն ու ծիծաղել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ