Խոզը, գնդակի վրա գլորվելով, անցել է Տոկիոյի մետրոկայարանով

Ճապոնիայում գնդակի վրա կանգնած խոզն անցել է Տոկիոյի մետրոկայարանով: Այս մասին հայտնում է Times Now-ն:

Twitter-ում հայտնված տեսանյութը շատ արագ հասանելի է դարձել միլիոնավոր օգտատերերի: 9 վայրկյան տևողությամբ տեսանյութում պատկերված է Pinky անունով խոզը: Իսկ թե ինչպե՞ս է կենդանին նման վարժ կերպով գլորել գնդակը և «ո՞ւր է շտապել»`չի հաղորդվում:

Տեսանյութը դիտվել է ավելի քան 13 մլն անգամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ