Սոֆիայում ցուցարարները ոստիկանների վրա ձվեր ու խնձորներ են նետել

Սոֆիայում մասսայական ցույցեր են, ոստիկանների վրա ձվեր ու խնձորներ են նետում: Այդ մասին հայտնում է News-front գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի կենտրոնական և հարավային մուտքերի մոտ: Նրանք կենդանի պատնեշ են կազմել շենքի մոտ: Հարավային մուտքի մոտ անկարգության մասնակցիները ճոճել են ոստիկանական մեքենան: Մեկ անձ ձերբակալվել է:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ: Նրանք նաև ուզում են պարտականությունների զրկել երկրի գլխավոր դատախազին:

Բուլղարիայի փոխնախագահը և նախագահը, որ ելույթ էր ունենալու խորհրդարանի նստաշրջանի բացմանը, ազատ անցել են ակցիայի մասնակիցների շարքերով, նրանց դիմավորել են ծափողջույններով:

Ավելի վաղ պետության ղեկավարը քննադատել էր վարչապետ Բորիսովի գործունեությունը, ինչպես նաև հայտարարել էր կառավարության հանդեպ իր վստահությունը կորցնելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ