«Հիվանդ են հոգեկան…». նոր հիթ հաամացանցում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաստինֆոին տված հարցազրույցի ժամանակ Մարինա Խաչատրյանը հայտնել էր, որ «Հայ տղամարդկանց սերմն ուղարկվում է Իսրայել, որտեղ կենսաբանական զենք է ստեղծվում»:

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ այն հայ տղամարդիկ, ովքեր գնում ու սերմ են հանձնում սերմնահեղուկի բանկերում, որոշ լաբորատորիաներ, որոնց անուններն ինձ հայտնի են, այդ սերմն ուղարկում են Իսրայել, որտեղ հայկական գենետիկ մատերիալի վրա կենսաբանական զենք է ստեղծվում, որն այնուհետև բավականին կլորիկ գումարով վաճառվում է Ադրբեջանին»։

Մարինա Խաչատրյանը խիստ վտանգավոր այս երևույթի վրա է հրավիրում Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը.«Ստացվում է, որ մի կողմից հայ կանանց են ջհուդացնում, մյուս կողմից հայկական գենը վաճառում են մեր թշնամուն՝ Ադրբեջանին, որի հիման վրա Ադրբեջանը կենսաբանական զենք է ստանում և կիրառում մեզ ոչնչացնելու նպատակով։ Եթե Ազգային անվտանգության ծառայությունը պատշաճ կերպով կատարեր իր գործառույթները, գուցե նույնիսկ կարիք չլիներ, որ այս հարցերը բարձրաձայնվեին և դառնային հանրության քննարկման թեման։ Հետևաբար, ես չգիտեմ, թե ո՞ւր է նայում այդ կառույցը։ Այսպես` շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր երկիրը և թուրքերը կհասնեն իրենց վաղեմի երազանքին, թողնելով մի հայ՝ այն էլ թանգարանում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Իրականությունից կտրված այս հայտարարությունից հետո համացանցի օգտատերերը սկսեցին ծաղրել Մարինա Խաչատրյանին, իսկ ավելի ուշ համացացնում հայտնվեց տեսանյութ։

Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Էս ինչա ասում է՜… ))

Posted by Taron Chakhoyan on Monday, 24 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ