Գոհար Ավետիսյանը` հայ լինելու, հագուստի ապրանքանիշ թողարկելու և ամուսնու լուսանկարները հեռացնելու պատճառի մասին

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում պատասխանել է հետևորդների հարցերին: Նա նշել է, որ ծննդաբերությունից հետո նիհարել է 19 կգ, հայտնել է նաև , որ ծննդաբերությունից առաջ և հետո ընդհանուր առմամբ նիհարել է 45 կգ:

Հետևորդները հետաքրքրվել են նաև Գոհարի հայերենի իմացությունը: Նա ասել է, որ այդ հարցը հաճախ են իրեն ուղղում և պատասխանել հայերեն տեսանյութով. «Ես հայ եմ, ինչպե՞ս կարող եմ հայերեն չխոսել: Իհարկե, ես հայերեն խոսում եմ»:
Գոհարը նաև հայտնել է, որ հագուստի սեփական ապրանքանիշ է թողարկել: Նա ցույց է տվել դրանից մի նմուշ և ասել, որ կլինեն անգամ ամենամեծ չափսերի հագուստներ:

Հետևորդները Գոհարին խորհուրդ են տվել նաև ռեստորան բացել, քանի որ դիմահարդարը հաճախ է իր էջում կիսվում բաղադրատոմսերով:

Գոհարը պատասխանել է նաև անձնական բնույթի հարցերին: Հետևորդներին հետաքրքրել է, թե ինչու է դիմահարդարն իր էջից հեռացրել կամ թաքցրել ամուսնու հետ լուսանկարները: Դիմահարդարն ասել է, որ դա կապված է իր տրամադրության փոփոխությունների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ