«Համեղ գլուխգործոցներ». ամերիկուհի հրուշակագործը զարմանահրաշ հարսանեկան տորթեր է պատրաստում

Լոս Անջելեսում բնակվող հրուշակագործ Ջուլի Սայմոնը մասնագիտացել է տոնական տորթերի պատրաստման գործում և ամեն անգամ հիացնում է իր պատվիրատուներին ուշագրավ գործերով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ամերիկուհու ստեղծագործությունները ոգեշնչված են ծաղկային կոմպոզիցիաներից: «Համեղ գլուխգործոցները» ներկայանում են որպես ծաղկամաններում տեղադրված ծաղկեփնջեր:

Իր ընկերությունն ամերիկուհին հիմնել է 2018 թվականին՝ թողնելով իր նախկին աշխատանքն ու գնալով իր տարերքի հետևից: Նա 20 տարի քաղցրեղենի հետ աշխատել է որպես հոբբի և վերջապես որոշել է իր զբաղմունքը վերածել բիզնեսի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ