Անգլիայում 9-ամյա տղան 60 սմ երկարության հասնող մազերն առաջին անգամ կտրել է՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելու համար

Անգլիայի Էսսեքս կոմսության 9-ամյա բնակիչը որոշել է կյանքում առաջին անգամ կտրել իր երկար մազերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելու նպատակով, գրում է Daily Mail պարբերականը։

Ռեյլի Սթենքոմբ անունով տղան երկար մազեր ունենալու գաղափարով ոգեշնչվել է հայտնի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլից։ Նշվում է, որ տղան մոտ 60 սանտիմետր երկարություն ունեցող մազերը կտրելու մասին որոշում է կայացրել քաղցկեղի հետևանքով ճաղատացած երեխաների լուսանկարները տեսնելուց հետո․

«Ցանկանում էի քաղցկեղով հիվանդ մարդկանց տալ, ու հետո տեսա, թե որքան շատ երեխաներ կան, որոնք պայքարում են դրա դեմ ու մազ չունեն»,- նշել է տղան՝ հավելելով, որ հույս ունի, որ իր այդ քայլը կօգնի մարդկանց մազ չունենալու պատճառով չտարբերակել իրենց ուրիշներից։

Նշվում է, որ GoFundMe բարեգործական էջում Ռեյլին նաև դրամահավաք է սկսել՝ ի սկզբանե հույս ունենալով 100 ֆունտ ստերլինգ հավաքել՝ մանկական քաղցկեղի դեմ առավել քիչ թունավոր բուժում գտնելու նպատակով, սակայն տղայի արդյունքները գերազանցել են սպասելիքները, և նվիրատվությունների չափը հասել է 3300 ֆունտ ստերլինգի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ