Կորոնավիրուսն աշխարհում ավելի քան 763 հազար մարդու կյանք է խլել

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 21,357,890 մարդ։ Ապաքինվել է 14,151,766 պացիենտ, մահացել՝ 763,387-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա 6,378,178  ակտիվ դեպք։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,476,266 մարդ, մահացել՝ 171,535-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (3,278,895), այնուհետև՝ Հնդկաստանը (2,527,308):

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (106,571), Մեքսիկան (55,908):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ