Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

 

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից և մեկնել Լիտվա: Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

Վերջինս մասնավորապես գրել է:

«Սվետլանա Տիխանովսկայան ապահով է: Նա Լիտվայում է:»

Ավելի վաղ, օգոստոսի 10-ի երեկոյան Տիխանովսկայայի շտաբը և Լինկյավիչուսը հայտնել էին, որ մի քանի ժամ չէին կարողանում կապ հաստատել Տիխանովսկայայի հետ, այն բանից հետո, երբ վերջինս գնացել էր կենտրոնական ընտրական հանձնաժով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ