Դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծը վաղը ԱԺ-ում չի քննարկվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

«Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,- գրել է պատգամավորը:

Ազգային ժողովում իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի համաձայն.

1. բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2. փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3. Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4. տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5.դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ