Պայթյուն թուրքական զենքի գործարանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում, Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված, ըստ թուրքական աղբյուրների՝ հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավելի վիրավոր։

Որքան էլ թուրքական կողմը փորձում է գործարանը ներկայացնել որպես հրավառության նյութեր արտադրող գործարան, իրենց գործունեությունը մատնում է, որ այն զենքի գործարան է։

Էրդողանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զեհրա Զյումրյութ Սալջուկը։

Գործարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները պատմում են, որ իրենց թվացել է, թե երկրաշարժ է, սակայն հետո են հասկացել, որ գործարանում պայթուններ է տեղի ունենում»։

Spread the love
  •   
  •   
  •