Կորոնավիրուսից ապաքինված քաղաքացին տեսանյութ է հրապարակել

Ահա և խոստացված վիդեոն կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի իմ պատմության մասին։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Ավետիսյանը։

«Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոյով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի խիստ կերպով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու դեպքում էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը, որը կօգնի քեզ հաղթահարել այդ փորձությունը»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 120 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 1-ով՝ 45 է։

Coronavlog

#Coronavlog✅ Ահա և խոստացված վիդեոն կոռոնավիրուսի և նրա դեմ պայքարի իմ պատմության մասին 😷։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի խիստ կերպով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու դեպքում էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը, որը կօգնի քեզ հաղթահարել այդ փորձությունը։ ❓ Վիդեոում պատասխանում եմ նաև ձեր այն հարցերին, որոնք ուղղել էիք իմ նախորդ հրապարակման մեկնաբանություններում։ ❗ Դիտե՛ք մինչև վերջ։

Posted by Mushegh Avetisyan on Friday, May 29, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ