Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծն արդեն անուն ունի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո) նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։

«Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»։

Հիշեցենք՝ Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անռատում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ «Իջևան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը ասաց, որ վիճակը բավարար է․ «Հրաշքով փրկվել է, ռիսկով որսորդ է, կարողացել է իրավիճակից դուրս գալ։ Եթե պատահական մարդ լիներ, գուցե հնարավոր չլիներ այս իրավիճակում փրկվել»։

Նա ասաց, որ որսորդի տրամադրությունը բարձր է, նույնսիկ անեկդոտներ է պատմում։

«Նա անտառում խոզեր է պահում, գնացել, տեսել է խոզերը կորել են, հետքերով գնացել, տեսել է կիսահոշոտած խոզերի։ Այստեղ ժայռոտ տարածքներ են, ժայռի տակով անցնելիս գլուխը բարձրացնում է, տեսնում է հովազին։ Ձեռքը մտցնում է երախը, ինքնապաշտպանվում է, 5 րոպեի չափ պայքարում է, դրանից հետո կենդանին թողում, հեռանում է։

Նույն օրը տեղափոխում են մեզ մոտ, լուրջ օրգանների վնասում չի եղել, սակայն գոռոցների վրա մեքենաներ են եկել,  տեղափոխել են մեզ մոտ։ Հիմնականում վերքերի մշակում է կատարվել, կարեր են դրվել, պատվաստանյութերը ստացել  կատաղության, փայտացման դեմ։ Շուրթն է վնասված, ձեռքը, որ մտցրել է երածընույնպես վնասվել էր, ուսային  հոդի շրջանում խորը վերք կա, մյուս ձեռքի նախաբազկի, աջ ոտքի սրունքի շրջանում խորը վերքեր կան»։

Մարգարյանն ասաց, որ որսորդը բժիշկների հսկողության տակ է, մի քանի օրից դուրս կգրվի, հետո ժամանակ առ ժամանակ կգա վերքերը մշակելու։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ