«Աշխարհն, իսկապես, փոխվել է». Լիլիթ Բասյանը որդու հետ Երեւան է վերադարձել

«Ողջույն բոլորին։ Իսկ ես արդեն Երեւանում եմ գտնվում եւ շուտով կպատմեմ՝ ինչպես եմ հասել։ Իրականում աշխարհը փոխվել է, եւ մարդկանց համար, ովքեր դեռ Մոսկվայում են գտնվում եւ ցանկանում են Երեւան գալ, կտեղադրեմ ամբողջ ընթացքը՝ ինչպես ենք եկել»,- նշել է Լիլիթը։

Նա ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով է տոմս գնել։ «Տոմս գնելու համար առաջինը հարկավոր է դիմում ուղարկել հայկական դեսպանություն։ Հետո, եթե լինեք ցուցակում, հարկավոր է օդանավակայան գնալ եւ այնտեղից տոմս գնել։

Հասկանալու համար. ես հերթում կանգնած եմ եղել 2,5 ժամ, եւ այնտեղ բոլորը սպանում էին միմյանց»,- իր ու որդու լուսանկարի մեկնաբանություններում գրել է Լիլիթը։ Նա նշել է, որ օդանավակայանում չափել են ջերմությունը, լրացրել տվյալները, թե որ հասցեում են անցկացնելու 14-օրյա կարանտինը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ