Ինչպես է Հովհաննես Ազոյանը նմանակում Նիկոլ Փաշինյանին

Հովհաննես Ազոյան, (սեպտեմբերի 28, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ դերասան և հաղորդավար:

1999 թվականին ավարտել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյանի անվան վարժարանը: 1999-2004 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում և ստացել ֆինանսիստ, կառավարողի որակավորում։ Ուսանողական տարիներին մասնակցել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի խաղերին, որից հետո՝ Մոսկվայի միջազգային ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին։

Հովհաննես Ազոյանը ուսումը ավարտելուց հետո՝ 2003 թվականից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ էլ հասել է մեծ նվաճումների։ Այս հեռուստաընկերությունում նա հետագայում նկարահանվել է «Խաղից դուրս», «Առողջ ապրելակերպի ակումբ», «Բարի լույս, հայեր», «Աստղային պատերազմներ», «Yere1», «Լոս Արմենիոս», «Բարի գիշեր, հայեր» հաղորդումների և նախագծերի հաղորդավար, դերասան, մասնակից ֆիլմերում և հաղորդումներում։

Խաղացել է «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Դուռը բաց», «Poker.am», «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերում, «7.5», 7.5-2», «No comment» հումորային ներկայացումներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ