Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց բուհի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը։

«Ակցիայի մասնակիցները պարզապես բուհի Տերյան փողոցով անցել են, բայց համալսարանի տարածք չեն մտել, որևէ քաոսային իրավիճակ չի եղել։ Ոչ ոք չի միացել նրանց։ Բոլոր դասաժամերը ընթանում են սովորական հունով»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դասադուլի և գործադուլի կոչ է արել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ