Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Մայիսի 7-ին՝ ժամը 23։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Շ․ Գ․-ն, 61-ամյա Լորետա Գ․-ն, 39-ամյա Շամիրամ Գ․-ն, 10-ամյա Տ․ Խ․-ն և 2-ամյա Գ․ Խ․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 7-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, վերջիններս թունավորումը ստացել են Շաքի բնակավայրի 7-րդ փողոցի 25-րդ տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ