Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի իր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, հնարավորությունների և մարտահրավերների մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և գործունեության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ