«Հավատս չի գալիս, որ պիտի ասեմ, բայց ժավելի սպիրտ մի՛ խմեք․․․»․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը արձագանքել է Սպիտակ տանը անցկացված սկանդալային ճեպազրույցին, որի ժամանակ խոսվել է կորոնավիրուսի՝ լույսով ու ջերմությամբ, հականեխիչ միջոցներով բուժման մասին։

Հենց այդ ճեպազրույցի ժամանակ էլ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր՝ գուցե հնարավոր է բուժումն անել մարդկանց վրա լույս պահելով և նրանց հականեխիչ ներարկելով։ Բայդենը պատասխանել է այս խոսքերին։

«Հավատս չի գալիս, որ պիտի ասեմ, բայց խնդրում եմ՝ ժավելի սպիրտ մի՛ խմեք»,- իր հետևորդներին խնդրել է Բայդենը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ