Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի մինչև …

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ