Հարցում. Ի՞նչ եք կարծում, կորոնավիրուսի պատճառով պետք է ընդհատվեն դասապրոցեսները


 

Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որ հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ, գրիպի վիրուսը: Միշտ էլ խորհուրդ ենք տվել, որ եթե որևէ հիվանդի մոտ վիրուսի առկայության վտանգ կա, ցանկալի է, որ փակ տարածքում այլ մարդկանց հետ չգտնվի, տարածքները պարբերաբար օդափոխեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նախնական որոշել են, որ այս հիվանդությամբ հաստատված դեպքերի ծանրությունից կախված՝ հիվանդության վարումը կատարվելու է ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում ավելի կլայնացվեն ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկը և հզորությունները:

Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից. «Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150,000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, էլի գնելու ենք»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա. «10 տոկոսից ավել շնչառական վարակներով բացակայությունների դեպքում արդեն զգուշացնող միջոցառումներ կարող են արվել»,- նշեց նա:

Անդրադառնալով լուրերին, թե այսօր «Արմենիա» ԲԿ-ից մի քաղաքացու կորոնավիրուսի կասկածով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կենտրոն, Թորոսյանն ասաց, թե հիվանդը կորոնավիրուսի կա

Spread the love
  •   
  •   
  •