Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում, ասել է, որ ծրագրում է մայիսին այցելել Չինաստան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես մայիսին ծրագրում եմ այց Չինաստան», — ասել է պետության ղեկավարը։

Պուտինը չի նշել այցի ամսաթիվը, սակայն, հաշվի առնելով նշված ամիսը, այս այցը կլինի ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցը վերընտրվելուց հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ