Ի՞նչ է հերքում Վլադիմիր Գասպարյանը

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

2011-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանին այս պահին մեղադրանք առաջադրված չէ։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան — Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:

Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանապետը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, մինչդեռ «Քինգ դելյուքսին» աջակցել՝ անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ