Վալերիյ Օսիպյանի նոր պետհամարանիշը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Օսիպյանն (ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան-խմբ.) էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում…»,- լուսանկարին կից գրել է Խառատյանը:

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կարևորեց Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ