«Մամուլում հայտնված Պապիկյան Սուրենի մասին հոդվածը հստակ քաղաքական պատվեր էր…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ մասնավորապես ասվում է.

Բազմիցս եմ ասել, որ Հայաստանում պետք է վերացնել ուժային կառույցների բարձրաստիճան սպաների քաղաքկանությամբ զբաղվելու արատավոր երևույթը:

Նորանկախ Հայաստանի պատտմության մեջ այս երևույթը միշտ իր արատավոր ու բացասական արդյունքներն է տվել…

Աշխարհում կա մի պրակտիկա, համաձայն որի, երկրի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին չեն թույլատրում զբաղվել քաղաքականությամբ:

Oրինակ ԱՄՆ-ում երբերք չեք տեսնի, որ հետախուզության վարչության պետը, ով տիրապետում է երկրի կարևորագույն գաղտնիքներին, զբաղվի քաղաքականությամբ: Զարգացած երկրներում վաղուց են հասկացել, որ եթե նման անձինք սկսեն զբաղվել քաղաքականությամբ, ապա կապականվի ողջ քաղաքական մթնոլորտը:

Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի շատ զարգացած երկրների, այս պրակտիկան չկա Հայաստանում, ինչը հղի է պետության համար վտանգներով:

Ասածս ինչ է, երեկ մամուլում հայտնված Պապիկյան Սուրենի մասին հոդվածը երկնքից չէր ընկել խմբագրի գլխին…

Հստակ քաղաքական պատվեր էր… պատվիրատուն էլ նախկին բարձրաստիճան «պատվով» սպա էր, ով շատ լավ գիտի, քաջատեղյակ է ներկայիս իշխանավորների անցած ուղղուց ու կենսագրությունից… ու հերթական անգամ մունդՌիկ խաղերով փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել….

Բազմիցս եմ ասել, որ Հայաստանում պետք է վերացնել ուժային կառույցների բարձրաստիճան սպաների քաղաքկանությամբ զբաղվելու…

Posted by Taron Chakhoyan on Friday, February 14, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ