«Երբ նրան տեսնում եմ, խառնվում եմ իրար». Ինչպես է անցել Քրիստինե Պեպելյանի ․․․

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Քրիստինե Պեպելյանը երեկ ելույթ է ունեցել երեւանյան հանդիսատեսի առջեւ: Սեր երգող երգչուհին, խոստմանը համաձայն, սիրառատ երեկո պարգեւեց ներկաներին:

«Մի քանի տարի է, ինչ սիրահարների տոնի կապակցությամբ իմ անդավաճան հանդիսատեսի հետ հանդիպումներ եմ ունենում: Լիահույս եմ, որ հիանալի երեկո կլինի, կկարողանաք կտրվել ամեն ինչից ու վայելել: Թող սերը բոլորիդ կյանքում շատ լինի»,- ողջույնի խոսքում նշեց նա:

Հնչեցին Քրիստինեի սիրված երգերը, ինչպես նաեւ երեխաներին նվիրված նոր` «Դու ես» երգի պրեմիերա եղավ, որի հեղինակը Մանե Հակոբյանն է.«Երգացանկի ընտրությունը կազմակերպչական ամենաբարդ գործընթացն է: Ընտրել ենք հիմնականում լիրիկական երգեր՝ օրվա թեմային համահունչ:

«Հրաժեշտ» եւ «Մայրիկ» երգերն իմ բոլոր համերգային ծրագրերում ընդգրկված են: Ասել եմ՝ ինչքան ես կամ, երգելու եմ այդ երգերը: «Հրաժեշտն» ինձ մեծ հայտնիություն բերեց: Հիշում եմ՝ ինձ շատերը չէին ճանաչում, բայց այդ երգն անգիր գիտեին, ասում էին՝ տարօրինակ ազգանունով մի աղջիկ է երգում(ծիծաղում է,-հեղ.)»:

Համերգին ներկա էին նաեւ երգչուհու շոուբիզնեսյան ընկերները՝ Ռազմիկ Ամյանը՝ տիկնոջ հետ, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Ագա Քանքանյանը եւ այլք: Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը:

Ելույթից առաջ Քրիստինեի հուզմունքը մեծ էր.«Առավոտյան, երբ արթնացա, շատ հանգիստ էի, մամայիս ասացի, որ տարօրինակ հանգստություն է, բայց որքան ժամը մոտեցավ, այնքան հուզմունքն ավելացավ, ինչի համար շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ եթե մի օր հուզմունք չլինի, շատ բան կորցրած կլինեմ»:

Երգչուհու որդին գլխավոր փորձին է ներկա եղել.«Արեգը գերակտիվ երեխա է, ժամը 21:30-ն էլ իր քնի ժամն է, եթե ներկա լիներ, չէր թողնի՝ հանգիստ մնանք, բացի այդ, երբ երգելիս նրան տեսնում եմ, խառնվում եմ իրար(ծիծաղում է,-հեղ.)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ