Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն

Նույնիսկ այնքան ամենօրյա գործը, ինչպիսին լվացքն է, իր խորամանկություններն ունի, որոնց տիրապետելով դուք այդ գործը առավելագույնս էֆեկտիվ և արագ կանեք։

Եկեք միասին պարզենք, թե ինչ գաղտնիքներ է պետք իմանալ լվացք անելիս։

Օրինակ, ոչ բոլորը գիտեն, որ լվացքի կոնդիցիոները կարելի է խնայել, եթե փայլաթիթեղի գնդիկներ օգտագործենք։ Նույն ազդեցությունն ունեն նաև բրդե թելի կծիկները։ Նրանք սպիտակեղենի վրա անտիստատիկ ազդեցություն են գործում, ինչի շնորհիվ կտորը չի «էլեկտրականանում»։

Եթե ձեզ չի գոհացնում լվացքի որակը, մի շտապեք մեղքը գցել մեքենայի վրա։ Սկզբում համոզվեք, որ փոշին ճիշտ հատվածում եք լցնում։ Թե ուր լցնենք կոնդիցիոները, պարզ է։ Սովորաբար այդ հատվածը նշում են երկնագույնով և կողքը աստղիկ կամ ձյունիկ են նկարում։ Դա հաստատ ճիշտ եք անում, իսկ ի՞նչ կասեք լվացքի փոշու կամ հեղուկի մասին։

Բացի կոնդիցիոների հատվածից, ևս երկու բաժանմունք կա մեքենայի այս մասում։ Շատ տնտեսուհիներ սովոր են փոշին ձախ հատվածում լցնել, առանց մտածելու, թե ինչի համար է երկրորդ հատվածը։ Իրականում եթե ուշադիր նայենք, դրանց վրա I և II նշումներ կան (կամ A և B):

I հատվածում փոշին լցնում են այն դեպքում, երբ նախնական թրջում եք սպիտակեղենը։ Եթե սովորական լվացք եք անում 30, 45 կամ 60 րոպեով և այլն, ապա պետք է մաքրող միջոցը II հատվածում լցնեք։

Այս ոչ խորամանք կանոնը մի քանի անգամ կլավացնի ձեր լվացքի որակը։

Դե խոստովանեք, դուք ճի՞շտ էիք օգտագործում մեքենան, թե ձեզ համար էլ էր սա բացահայտում։

Spread the love
  •   
  •   
  •