![]()
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր հրաժարականին, Արթուր Վանեցյանն ասաց. «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն:
Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակի համար, որը սկսվեց Իտալիայում աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցներ:
Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց
Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը․ Արթուր Վանեցյան ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց
Posted by Ազատություն ռադիոկայան on Thursday, November 21, 2019
![]()