![]()
Հարգելիներս, հների և նորերի միջև քաղաքական ու բարոյական տեսանկյունից համեմատություն անցկացնելը տրամաբանական չէ, իսկ հավասարության նշան դնելը ստորություն է։
(Սա ի միջի այլոց)
Վերջերս շատերի մոտ նկատում եմ մի տեսակետ, թե բա նախկինները այլևս իշխանություն չեն, և չի կարելի ողջ ռեսուրսները ծախսել նրանց վրա կենտրոնանալով։
Սա շատ կարևոր հարց է, որը ունի մանակրկիտ պարզաբանման կարիք։
Նախ սկսենք նրանից, որ այս պնդման մեջ և ռացիոնալություն կա, և մոլորություն։ Ռացիոնալությունը այն է, որ մենք պետք է վերջնականպես հասկանանք, որ այդ տեսակը երբեք ՀՀ-մ չի ունեցել քաղաքացիների ճնշող մեծամասնության աջակցությունը, իսկ հեղափոխությունից հետո դա գրեթե բացառվում է։ Այս մարդիկ, ինչպես միշտ եմ ասել, երբեք չեն կարող դասական իմաստով հասնել քաղաքական ռևանշի, որովհետև նրանք քաղաքական մարդիկ չեն, նրանց միակ ռոսուրսը եղել ու մնում է դավադրություններ կազամակերպելու ընդունակությունն ու հոգեվիճակը։
Հիմա խոսենք մոլորության մասին։ Հարգելիներս, երբ ասում եք, որ նրանք հեռացել են, այստեղ պետք է պարզաբանվի, որ նրանք հեռացել են իշխանությունից, բայց նրանք դեռևս քաղաքականության մեջ են՝ իրենց հանցավոր կապիտալի, և մեդիա ռոսուրսի միջոցով։ Ժամանակակից աշխարհում մեդիաքարոզչությունը շատ մեծ նշանակություն ունի, և լինելով քաղաքականպես ակտիվ, պարտավոր ես հետևել մեդիաքարոզչության անցուդարձին, որովհետև հանրային ակտիվի շրջանում բանավեճային օրակարգ թելադրողը՝ հենց մեդիա լծակներ ունեցողներն են։
Հիմա այս մարդիկ քաղաքականության մեջ են, և իրենց բոլոր ռեսուրսներով գործում են, ի՞նչ անենք, ասենք դուք հանգիստ քարոզեք, մենք ուրիշ գործ ունենք անելու։ Ադպես կարելի է նաև ասել, որ Հրայր Թովմասյանին էլ հանգիստ թողեք, ինչի՞ համար եք ժամանակ ծախսում նրան վրա, երբ կան բազմաթիվ այլ կարևոր խնդիրների չհաղթահարված լինելու փաստեր։ Այն, որ այդ բոլոր խնդիրները ունեն լուծման կարիք, ոչ մեկը չի հերքում, բայց դա չի նշանակում, որ եթե կան այլ խնդիրներ, ապա պետք է ասենք մի ուրիշ խնդրի մասին անհանգստությունները ստորադասվի ու մատնվի անուշադրության։
Մենք այսօր ունենք նոր իշխանություն, որը գող չէ, մարդասպան չէ, բայց շատ հարցերոււմ քաղաքական հասունություն չի դրսևորում, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ քաղաքական անհասությունը դարձնենք պատճառ հների հետ մի հարթության մեջ տեղավորելու, դա ինչպես վերևում նշեցի, չի կարելի անել, և վերջ։
Բայց այսօր որոշ շրջանակներ սկսել են մեդիաքարոզչության շրջանակներում խոսել հնի ու նորի լղոզվող ընհանրությունների մասին, հիմա ի՞նչ անենք, ասենք պետք չի կենտրոնանալ էս տեսակ բաների վրա, և թողնենք անպատասխան։ Նրանց ուզածն էլ հենց դա է, իրենք խոսեն, մենք լռենք, հետո այդ լռությունը կհամարեն թուլություն, իշխանության զգոնությունը տվյալ պարագայում բնականաբար կթուլանա, իսկ էդ դեպքում ի՞նչ է մնում անել, իհարկե խառնակչություններ ու դավադրություններ կազմակերպելը։
Չի կարելի մանկամտորեն մոտենալ այս ամենին։ Պետք է մինչև վերջ հստակ ձևով նաև հենց մեդիաքարոզչության շրջանակներում էլ պատասխան տալ ու թուլացնել նրանց բոլոր ռեսուրսները։ Նրանք գործել ու գործում են ամենօրյա ռեժիմով։ Ամենաթարմ օրինակը Անդրանիկ Քոչարյանի հետ կապված դեպքն է, երբ մի շարք մարդիկ բարեկրթությունից ելնելով դատապարտեցին Անդրնիկի ասած խոսքերը, իսկ ահա նրանք օպերատիվ կերպով օգտագործեցին այդ հանգամանքը, և սկսեցին իրենց կեղտոտ քարոզչական հնարքները օգտագործել։ Հիմա եթե մի փոքր մանկամտություն դրսևորենք ու նրանց թելած ասեղը վերցնենք ու սկսենք կարել, ապա շատ արագ ձևով կսկսենք օգտագործվել մի ուրիշ խայթոցի մեջ հայտնվելով։ Ահա սա է մեդիաքարոզչության լծակ կոչվածը, երբ շատերը իրենց կամքից անկախ դառնում են գործիք, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես դա ստացվեց։
Ես ինքս չեմ պատրաստվում թույլ տալ, որ թացն ու չորը խառնելով կեղտոտ քաղաքականություն բանեցնեն, դա ինձ համար անըդունելի երևույթ է եղել, դրա համար էլ նրանց կեղտոտ իշխանությունը երբեք չեմ կարողացել մարսել։ Այնպես որ, ինչքան էլ փորձեք մանր ու մեծ խառնակչություններով գործել, միևնույն է պատասխան եք ստանալու, և չմտածեք, որ ինչ որ մեկի լեզվական գռեհիկ սայթակումը, կամ մեկ այլի թոթովախոսությունը կարող է ձեզ համար ռեաբիլիտացիայի հնարավորություն ստեղծել։
Հարգելիներս, հների և նորերի միջև քաղաքական ու բարոյական տեսանկյունից համեմատություն անցկացնելը տրամաբանական չէ, իսկ…
Posted by Գագիկ Քամալյան on Wednesday, October 2, 2019
![]()