Ֆրանսիան նոր առաքելություն ունի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման ծրագրի մասին, որն իրականացվելու է Իրանի հետ համաձայնեցմամբ և առանց ռազմածովային տեղակայման։

Նախագահի պարզաբանմամբ՝ մի քանի օր առաջ որոշում է կայացվել «Շարլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծովի արևելքից տեղափոխել Հորմուզի նեղուցին ավելի մոտ գտնվող տարածք։

Ըստ Մակրոնի՝ Միացյալ Թագավորության հետ ստեղծվել է հատուկ առաքելություն, որին միացել են 50 պետություն և միջազգային կառույց։ Նպատակն է Իրանի հետ համակարգմամբ և տարածաշրջանի երկրների ու ԱՄՆ-ի հետ բախումների կանխմամբ վերականգնել ծովային հաղորդակցությունը, ինչպես նաև սննդամթերքի, պարարտանյութերի, նավթի, գազի ու այլ ապրանքների փոխադրման երթուղիները։

Ֆրանսիայի առաջնորդը կողմերին հորդորել է պահպանել հանգստություն, գործել պատասխանատու և խուսափել լարվածություն ստեղծող հայտարարություններից։ Մինչդեռ Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին շեշտել է, որ օտարերկրյա նավերի ներկայությունը կհանգեցնի նեղուցի ռազմականացմանն ու ճգնաժամի խորացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ