![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
![]()
Նախարարը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ նախ շրջել է Վերին Արտաշատ-Այգեպատ 4.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում։ Տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Խուդաթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հատկապես աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտման վերաբերյալ։
Այնուհետև նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 132.9 մլն դրամ պայմանագրային արժեքով, և նախատեսված է 50 երեխայի համար։
Նորակառույց մանկապարտեզը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շահագործման հանձնված հերթական նախադպրոցական հաստատությունն է։
![]()