«Որքան ուզում եք չարակամ եղեք, միևնույնն է, դուք արդեն պարտվել եք»․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․

«Ինչ եղավ Կիրանցում մայիսի մեկին և երկուսին։
Տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռնբացեքի արարողությունը։
Ստեղծվեց ֆուտբոլի տղաների և աղջիկների թիմեր մշտական մարզչով։
Տեղի ունեցավ ուխտերթ հարյուրավոր հավատացյալների մասնակցությամբ։
Վերաօծվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին Հայկազուն արքեպիսկոպոսի կողմից։
Հիմնվեց գեղեցիկ պուրակ շատ գեղեցիկ, էկզոտիկ ծառերով և թփերով։
Որքան ուզում եք չարակամ եղեք, միևնույնն է, դուք արդեն պարտվել եք։ Մնալու է միայն ձեր վատ արարքներն ու չարակամությունը։
Ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր փորձում են հարամ անել եկեղեցու օծման արարողությունը, գիտեն բոլորը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ