![]()
Սիրելի՛ ժողովուրդ, առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում: Վաղը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, և երեկվանից հյուրերը ժամանում են: Մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ են լինելու ՀՀ-ում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Վարչապետը տեղեկացրել է՝ հաջորդ օրը տեղի է ունենալու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
«Ինչպես արդեն տեղյակ եք, մենք նախագահ Մակրոնի հետ նաև այցելելու ենք Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ժամը 18.00-ից տեղի է ունենալու համերգ ֆրանսիացի և հայ աստղերի մասնակցությամբ»,- հայտնել է նա:
Փաշինյանը տեղեկացրել է՝ տեղի է ունենալու նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, և ճանապարհների փակ լինելն ու անվտանգության միջոցառումները քաղաքացիներին անհարմարություններ են պատճառելու:
Հենց այդ պատճառով, ըստ վարչապետի, մայիսի 4-ը՝ երկուշաբի օրը, հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()