![]()
Կայացել է հանդիպում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավները, դրանց շարունակության հնարավորությունները, ինչպես նաև նոր ծրագրերն ու առաջիկա համագործակցության հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավին, որի շրջանակում նախատեսվում է հայտնի միջազգային ինֆլուենսերների այցը Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
![]()