![]()
Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը տրամաբանական քաղաքական առաջարկ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արած առաջարկը Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու համատեքստում:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունից 6 պատգամավոր քվեարկի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե հանրությունը մերժի Սահմանադրության փոփոխությունը, իսկ եթե հանրությունը դրան կողմ քվեարկի, ապա հաջորդ ընտրություններում այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:
Խառատյանը կարծում է, որ եթե հանրաքվեն կայանա, ապա այն դառնալու է վստահության հանրաքվե, այսինքն՝ հանրությունը կքվեարկի՝ իշխանությունը մնա՞, թե՞ չէ:
Կոնֆլիկտաբանը նոր ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում. «Սահմանադրության հանրաքվեն կդառնա վստահության հանրաքվե»:
Անդրադառնալով նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ կապված ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, զրուցակիցը նկատում է. «ՌԴ-ն միշտ առիթ կգտնի խառնվելու մեր գործերին, մենք պետք է մոտնենանք Եվրամիությանը»:
Ըստ նրա՝ ԵՄ-ում ավելի քիչ ծայրագավառ կլինենք:
Արսեն Խառատյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()