ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցում են մինչև Սուրբ Ծնունդ հնարավոր հրադադարի շուրջ. Մելանյա Թրամփ

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցում են հնարավոր հրադադարի շուրջ, որը կարող է տեղի ունենալ մինչև Սուրբ Ծնունդը։

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը։

Նրա խոսքով՝ առաջիկա տոներին ամենից շատ սպասում են ամբողջ աշխարհում խաղաղության։

«Բայց նախ և առաջ ես կցանկանայի ավելի շատ պայմանավորվածություններ ունենալ հրադադարի մասին։ Մենք կարող էինք շատ արագ դա անել Ուկրաինայի և Ռուսաստանի ցանկության դեպքում։ Մենք արդեն բանակցում ենք, այնպես որ հնարավոր է, որ ևս մեկ հրադադար լինի Սուրբ Ծննդից առաջ»,- նշել է ԱՄՆ առաջին տիկինը։

Թե կոնկրետ ինչ հրադադարի մասին է խոսքը, Մելանյա Թրամփը չի հստակեցրել։ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն մեկնաբանել այդ հայտարարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ