Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Երևանը երրորդ տարին անընդմեջ կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Այս անգամ ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի անցկացումը։

Այն տեղի կունենա հուլիսի 6–11-ը Երևանում:

«Եվրոպական տարբեր երկրների պատանեկան հավաքականները կհանդիպեն Երևանում՝ պայքարելու չեմպիոնական տիտղոսի համար»,- հայտնում են ֆեդերացիայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ