![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններում քարոզարշավի դուրս եկած ընդդիմության ներկայացուցիչների մեղադրանքներին:
««Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը գյուղեգյուղ է ընկել ու ասում է, թե մենք դպրոց ենք փակում, քանի որ գյուղի դպրոցում 80 աշակերտ է սովորում։
Նախ հիշեցնեմ այդ պարոնին, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են, իսկ դրանց շենքերը վաճառվել են իրենց կառավարման տարիներին, երբ իրենց առաջնորդներն իշխանության մաս էին կազմում։
Եվ վերջապես, այդ պարոնը թող պատասխանի մի հարցի՝ ինչո՞ւ է դպրոցներում աշակերտների թիվը նվազել։ Գուցե այն պատճառո՞վ, որ իրենց առաջնորդների կառավարման տարիներին Հայաստանը լքել է ավելի քան 500 հազար քաղաքացի»,- գրել է Ղազարյանը:
![]()