Կտրիճ Ներսիսյանի հակապետական «բարերարը»

Երբ բարերարի դիմակի տակ քողարկվող մանր խարդախների ձեռքերում հայտնվում է փող, միջնորդավորված կամ second hand կապեր, նրանք սկսում են եկեղեցու անունը և ինչ-ինչ եկեղեցականների հետ կասկածելի մտերմությունն օգտագործելով ձեռք բերել հանրային երերուն վստահություն ապա ագահաբար փորձում են ընդլայնել իրենց ազդեցության շրջանակները։ Հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ մարդու անցյալում կան հափշտակությունների, ինքնիրավչության, ֆինանսական չարաշահումների մասին լուրջ՝ մինչ օրս չփարատված կասկածներ, սակայն նա տարիներ անց վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ արդեն որպես մեծահարուստ, ազգային բարերար, թափորի վերջից քայլող անզուգական գործիչ և Եկեղեցու փաստացի պետի և նրա կլանի բարեկամ։

Մեկուկես տասնամյակ առաջ Աշոտ Թունյան անունը Հայաստանի Հանրապետությունում կապվում էր բացառապես բանակի ալան-թալանով զբաղվող օդիոզ կերպարների (գեներալներ, գնդապետներ, վարչության պետեր, բայց հատկապես սպսռազինության մատակարարմամբ զբաղվողներ) և Ս․ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի հետ։ Հենց այդ ժամանակ նաև Մայր Աթոռում սկսեցին նվաղկոտ շշուկներով արտաբերել այս հակահերոսի անուն ազգանունը, աղոտ կերպով ակնարկելով, որ սա Ծայրագույն Արևելքի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող տարբեր համայնքներից անհետացրել է հսկայական ծավալի գումարներ։ Արի ու տես որ այդ ժամանակ Կտրիչ Ներսիսյանն ամեն կերպ փակուղի մտցրեց այս հակահերոսին պատասխանատվության ենթարկելու ցանկացած փորձ ու նախաձեռնություն։ Կարճ ժամանակ անց խաբեբա Աշոտ Թունյանը հանդիսավոր երթով մուտք գործեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես Կտրիչ Ներսիսյանի նորագույն ձեռքբերում՝ Սինգապուրից ժամանած թարմ-թարմ ազգային բարերար։ Աշոտ Թունյանի հափշտակած գումարների լվացման և դրանում իր աղվեսի փայն ունենալու համար Կտրիչ Ներսիսյանը նախապատրաստել էր հանճարեղ պլան։ Նորաբույս ազգային բարերար Աշոտ Թունյանը Մայր Աթոռին և Սուրբ Գայանե վանքին հարող տարածքներում արևից էլեկտրաէներգիա արտադրող պանելադաշտ բացազատեց Կտրիչ Ներսիսյանի համար։ Կարճ ժամանակում Կտրիչ Ներսիսյանի անմնացորդ ջանքերի հաշվին ընդլայնվեցին Աշոտ Թունյանի տնտեսական և եկեղեցական կապերը։ Խոշոր գործարքների վերաբերյալ քննարկումները նրան մոտեցնում էին եկեղեցական բարձրագույն շրջանակներին, իսկ հանդիպումները Եկեղեցու փաստացի պետի հետ ներկայացվում էին որպես ազգային նպատակների շուրջ համախմբվածության և համագործակցության բնական մաս։ Թունյանի խարդախությունների և Կտրիչ Ներսիսյանի կողմից դրանք օրհնելու և կոծկման ողջ մանրամասներին տեղյակ է այդ ժամանակվա Ավստրիալիայի թեմի առաջնորդ Հայկազուն Նաջարյանը, որ հիմա վերածվել է Կտրիչ Ներսիսյանի ապօրինությունների ակտիվ պաշտպանի և եռանդուն կերպով արդարացնում է դիվանապետ Սամվել Խաչատրյանի սանձարձակ ու արյունապիղծ սեռական վարքագիծը։

Այսքանով կարող էր ավարտվել վատահամբավ Աշոտ Թունյանի սխրանքների ու արկածախնդրությունների պատմությունը եթե նա ոտով-գլխով չնետվեր Հայաստանի Հանրապետության դեմ պայքաի էպիկենտրոն։ ԱՄՆ Արևելյան ափում ծվարած Թունյանն ակտիվորեն մասնակցում է ՀՀ դեմ կազմակերպվող ամենատարբեր հանրահավաքների, հանդես գալիս քաղաքական հայտարարություններով և աջակցում մի շարք քաղաքական ուժերի, որոնց գործունեության ու նպատակների նկատմամբ հասարակության մեջ առկա է լուրջ անվստահություն։ Նրա քաղաքական ակտիվությունն ինքնին, իհարկե, քաղաքացու իրավունքների շրջանակում է, սակայն հարց է առաջանում, թե որտեղ է ավարտվում անհատի քաղաքական ազատությունը և որտեղ է սկսվում պետականադավության շեմը։

Կտրիչ Ներսիսյանի գործունեության արդյունքում այսօր եկեղեցականության և եկեղեցականությանը կասկածելի կապերով շաղախված կեղծ բարերարների հեղինակությունն ու վստահությունը վաղուց կասկածի տակ են։ Եթե եկեղեցական որևէ կառույց իր դռները լայնորեն բացում է Աշոտ Թունյանի նման մարդկանց առաջ միայն նրանց <<ֆինանսական հնարավորությունների>> պատճառով, ապա վաղ թե ուշ հարցականի տակ է դրվում թե տվյալ անձի և թե կառույցի բարոյական հեղինակությունը։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ազատ և անկախ երկիր է և չի կարող կախված լինել մասնավոր անձանց ֆինանսական հնարավորություններից, սփյուռքի <<կասկածելի համբավի տեր>> ազդեցիկ խմբերից, սպառված հեղինակությամբ և մեռնող կուսակցություններից, եկեղեցական միջավայրում ձևավորվող անձնական հարաբերություններից և այլնից։ Պետությունը կարող է համագործակցել տարբեր կառույցների, խմբերի և անհատների հետ, սակայն այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի թափանցիկության, օրենքի և ինստիտուցիոնալ պատասխանատվության վրա։

Գործարար մարդը կարող է լինել բարերար։ Քաղաքացին կարող է ունենալ քաղաքական դիրքորոշում։ Գործարարը կարող է համագործակցել եկեղեցու հետ։ Բայց ոչ ոք չպետք է կարողանա իր հարստության կամ կապերի շնորհիվ ձեռք բերել այնպիսի դիրք, որը նրան ազատում է պետության առաջ պատասխանատվությունից։

Եկեղեցին այս և նմանատիպ ռիսկերից պետք է պաշտպանված լինի։ Անցյալի ֆինանսական յուրացումների վերաբերյալ հարցերը պետք է ստանան հասկանալի պատասխաններ, խոշոր նվիրատվությունները՝ հետագծելիության թափանցիկ աղբյուրներ, իսկ եկեղեցական և քաղաքական գործունեության սահմանները՝ հստակ գծված լինեն։

Ի վերջո, ամենամեծ վտանգը ոչ թե մեկ խարդախ Աշոտ Թունյանի հայտնվելն է եկեղեցական միջավայրում, այլ այն պահը, երբ այդ միջավայրը սկսում է նրան ընդունել որպես հեղինակություն՝ պարզապես նրա ունեցած փողի պատճառով, նրան նվիրաբերելով կապեր և ազդեցության նորանոր ոլորտներ՝ Ծայրագույն Արևելքից Մայր Աթոռ, Մայր Աթոռից ԱՄՆ Արևելյան թեմ։

Եկեղեցին պետք է ազատագրվի նման ազդեցություններից։ Պետությունը անկախ է, իրավական ու ինքնիշխան և այդպիսին կմնա։ Իսկ հանրային վստահությունը չի վաճառվում ոչ մի գնով։
Երբ բարեգործության, ազգային ծառայության, հայրենասիրության վերնագրերի տակ թաքնվում են անձնական/կլանային շահը, ֆինանսական չարաշահումները և ազդեցություն ձեռք բերելու ձգտումը, խնդիրը դադարում է լինել մեկ մարդու վարքագծի հարց։ Այն դառնում է հրատապ լուծման կարոտ անվտանգային խնդիր ինչպիսին որ Կտրիչ Ներսիսյանի պարագան է։
Մեկնաբանությունների դաշտում թողած հղումով կարող եք ծանոթանալ Աշոտ Թունյանի, ԱՄՆ անթիլիասական Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Դանիելյանի, Անգլիայի և Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ՝ Կտրիչ Ներսիսյանի համագյուղացի, հայտնի դաշնակցական Հովակիմ եպս․ Մանուկյանի հակապետական գործունեությանը FARA-ի շրջանակներում կազմակերպված հակահայաստանյան լոբբինգի շրջանակներում։ Նշված անուններից զատ կգտնեք նաև ձեզ ծանոթ ու անծանոթ բազում այլ հակապետական գործիչների անուններ։

https://efile.fara.gov/ords/fara/f?p=1235:10::::::

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ