![]()
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Էջմիածին կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Էջմիածին, Իսակովի 59/1 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված պանրային մթերք «Չանախ» 45%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, արտադրատեսակի նմուշը՝ «Խմորասնկեր», պանիր «Լոռի» 50%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրային մթերք «Չանախ» 45%», կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, պանիր «Լոռի» 50%» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
![]()