Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակաբանական իրավիճակը 2026թ. օգոստոսի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ:

Համաձայն միջազգային աղբյուրների՝ էբոլա վիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ուգանդայում և Ֆրանսիայում։

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն

Օգոստոսի 3-ի տվյալներով՝ արձանագրվել է՝

• 3874 հաստատված դեպք,

• 1751 հաստատված մահվան դեպք։

Ուգանդա

2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։

Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։

Ֆրանսիա

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ արձանագրվել է՝

• 1 հաստատված դեպք։

Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ