ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ. Փաշինյան

«Եվրոպական միությունը Հայաստանի համար շոշափելի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծվեն»:

Այս մասին օգոստոսի 7-ին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, և նրան ոչ մի տեղ չեն սպասում։ Մենք այս ազդանշանն ընկալեցինք ոչ թե բացասաբար, այլ դրականորեն, և սկսեցինք աշխատել, քանի որ իրականում իրավիճակը բոլորովին այլ է»,- հավելել է Փաշինյանը։

Նշենք, որ «ո՞ւմ է պետք Հայաստանը» հայտարարությամբ հանդես էր եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ